«Թոշակառուն շարունակելու է թերսնվել»․ Հրայր Կամենդատյան | ՄԱՄՈՒԼ.ամ

Տնտեսագետ Հրայր Կամենդատյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Արժանապատիվ ծերություն
     1.Պահանջում ենք բարձրացնել թոշակները 50 տոկոսով
     ՊԱՐԵՆԱՄԹԵՐՔ
     Ամիսներ շարունակ մեր առաջարկը մերժվում էր իշխանությունների կողմից և միայն մեր և թոշակառուների կողմից ճնշման արդյունքում ,որոշեցին ընդամենը 10000 դրամով բարձրացնել թոշակները: Դա բավարար չէ:Ներկայացվող աղյուսակը ցույց է տալիս,որ թոշակները չեն բարձրացել:
     Ապրանքատեսակ 2018 2025 աճ տոկոս
     Տավարի միս 2800 5200 85
     Կարագ 3500 5800 65
     Արևածաղկի ձեթ 550 950 72
     Ձու /տասը հատ/ 550 850 60
     Ոսպ 600 1100 83
     Պանիր դեղին 2200 3800 80
     Սուրճ/ 100 գրամ աղացած/ 350 600 71
     Կարտոֆիլ 200 370 85
     Գառան միս 3000 5500 90
     Եթե թոշակների նվազագույն 36000 դրամին գումարենք խոստացված 10000 /տաս հազար/ ՀՀ դրամը և հնարավոր հետվճարային 5000 դրամը, ապա հանրագումարը կազմում է 51000 հազար ՀՀ դրամ, որը վկայում է, որ թոշակների աճը կկազմի ընդամենը 41 տոկոս:
     Սա վկայում է, որ թոշակառուն շարունակելու է թերսնվել և սովամահ լինել: Եթե հիմնական սննդամթերքը թանկացել է 75-90 տոկոսով, թոշակի 40 տոկոսով կամ 10000 ՀՀ դրամով բարձրացումը նկատելի արդյունք չի ապահովելու»։

Leave a comment