Փաշինյանը Վրաստանում իսկական առաջնորդի տեսք ուներ. Սաակաշվիլի

Քաղաքականություն

06.03.2026 | 18:41

Վրաստանի նախկին նախագահ, անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլին անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ մարտի 3-4-ին Վրաստան կատարած այցին։

«Շատ կարևոր էր Թբիլիսիում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի արած հայտարարությունների տոնը։ Նա ընդգծեց Վրաստանի և Հայաստանի համատեղ շարժման կարևորությունը դեպի ԵՄ, ընդգծեց «անկախ արտաքին քաղաքականության» անհրաժեշտությունը։ Այս ամենը չի համապատասխանում Վրաստանի ներկայիս ուղղությանը։ Փաշինյանը իսկական առաջնորդի տեսք ուներ, իսկ նրա գործընկերը՝ բացարձակ ոչնչի»,- գրել է Սաակաշվիլին ֆեյսբուքյան իր էջում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

Leave a comment