Սուրեն Պապիկյանը և Իրակլի Չիկովանին կարևորել են կայունության և խաղաղության շուտափույթ հաստատման անհրաժեշտությունը


ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի փոխվարչապետ, պաշտպանության նախարար Իրակլի Չիկովանիի հետ։ Այդ մասին հայտնում են ՊՆ-ից:


 


Հեռախոսազրույցի ընթացքում նախարարները քննարկել են Մերձավոր Արևելքում վերջին զարգացումներին, ինչպես նաև երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցեր։


 


Երկուստեք կարևորվել է կայունության և խաղաղության շուտափույթ հաստատման անհրաժեշտությունը։

Դիտումների քանակ6

Leave a comment