Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Սա Երևանն է, Շենգավիթ վարչական շրջանը։ Չեմ հասկանում, թե մայրաքաղաքի ճանապարհների այս աղետալի վիճակի պայմաններում քաղաքապետ Տիգրան Ավինյանը և քաղաքապետարանի պաշտոնյաները աշխատանքային ի՞նչ նվաճումների համար են Երևանի բյուջեից, իրենց բարձր ռոճիկներից զատ, միլիոնավոր դրամների պարգևավճարներ ստանում»։