ԱՄՆ-ն առաջիկա շաբաթներին առաջընթաց է ակնկալում Ուկրաինայի հարցում

Սպիտակ տունը ակնկալում է, որ Ուկրաինայի խաղաղության բանակցություններում առաջընթաց կլինի առաջիկա շաբաթներին, հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆֆն X-ում։

«Մենք շարունակում ենք հասնել նշանակալի արդյունքների՝ աշխատելով խաղաղության համաձայնագրի ուղղությամբ, որը մեկընդմիշտ կավարտի պատերազմը։ Քննարկումները շարունակվում են, և առաջիկա շաբաթներին սպասվում է լրացուցիչ առաջընթաց», – գրել է նա։

 

Leave a comment