Փորձել են ճնշո՞ւմ գործադրել վկայի վրա. ինչ է հայտնի փաստաբան ձերբակալությունից

Բաժանորդագրվել

Sputnik Արմենիայի տեղեկություններով` փաստաբան Ռուբեն Հակոբյանին ձերբակալել են Լոռու մարզում քննվող մի քրեական գործի շրջանակներում։

ԵՐԵՎԱՆ, 6 մարտի – Sputnik. Փաստաբան Ռուբեն Հակոբյանի ձերբակալությունը քաղաքական գործընթացների հետ կապ չունի։ Այս մասին հայտնում են Sputnik Արմենիայի աղբյուրները։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալել է փաստաբան Ռուբեն Հակոբյանին։ Սակայն դեռևս չկա պաշտոնական մեկնաբանություն, թե ինչ գործի շրջանակում։

Sputnik Արմենիայի տեղեկություններով` նրան ձերբակալել են Լոռու մարզում քննվող մի քրեական գործի շրջանակներում ցանկալի ցուցմունք կորզելու նպատակով վկաներից մեկի վրա ճնշում գործադրելու համար։

Հիշեցնենք` դեպքի առնչությամբ փաստաբանների պալատը հայտարարել էր, որ Հակոբյանը խորհրդի անդամ է և քննարկվում են փաստաբանի պաշտպանությանն ուղղված գործողությունների շրջանակն ու հետագա քայլերը։

Հակոբյանը «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի և երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փաստաբանն է:

Leave a comment