UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման երկրորդ համար Արման Ծառուկյանի և ամերիկացի ըմբիշ ու բլոգեր Ջորջիո Պուլասի ռևանշ մենամարտը HYPE լիգայում չի չեղարկվել, հաղորդում է HYPE-ի մամուլի ծառայությունը։
Ծառուկյանը և Պուլասը գրեփլինգի կանոններով 10 րոպե տևողությամբ մենամարտ պետք կանցկացնեն մարտի 11-ին Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք HYPE FC Brazil մրցաշարում։
Ավելի վաղ RAF (Real American Wrestling) լիգայի ղեկավար Չադ Բրոնշտեյնը հայտարարել էր, որ մենամարտը չեղարկվել է, սակայն HYPE-ը պաշտոնապես հերքել է այդ տեղեկությունը։
Հիշեցնենք, որ Արման Ծառուկյանը և Ջորջիո Պուլասն օրեր առաջ ազատ ոճի ըմբշամարտի մենամարտ էին անցկացրել RAF լիգայում։ Հայ մարտիկը հաղթել էր 5։3 հաշվով, իսկ մենամարտի եզրափակիչ ազդանշանից անմիջապես հետո հարվածել էր հատակին հայտնված մրցակցին, ինչից հետո սկսվել էր զանգվածային բախում։