Արարատ Միրզոյանը և Հաքան Ֆիդանը քննարկել են Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումները


Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի Հանրապետության ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի հետ:


 


Ինչպես հայտնում են ԱԳՆ-ից, զրուցակիցները քննարկել են Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումները՝ մտահոգություն հայտնելով իրավիճակի շարունակական սրման կապակցությամբ։


 


Երկուստեք կարևորվել է տարածաշրջանում կայունության և անվտանգության հաստատումը:


 

Դիտումների քանակ30

Leave a comment