Գևորգ Պապոյանն ու դեսպանը քննարկել են Ղազախստանից դեպի Հայաստան ներդրումային հոսքերի ավելացմանը վերաբերող հարցեր


ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մարտի 6-ին ընդունել է Հայաստանում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևին։ 


 


Քննարկվել են տնտեսության ոլորտում երկկողմ փոխշահավետ գործակցության ընդլայնմանը, առևտրաշրջանառության ծավալների, ինչպես նաև Ղազախստանից դեպի Հայաստան ներդրումային հոսքերի ավելացմանը վերաբերող հարցեր։


 


Անդրադարձ է կատարվել նաև տրանսպորտային կապակցվածությանն ու կայուն մատակարարումների ապահովմանը, զբոսաշրջության զարգացմանը և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաների։

Դիտումների քանակ1

Leave a comment