Ինչ օգուտ կարող է քաղել Վրաստանը՝ Հայաստան-Ադրբեջան համաձայնագրից

Ինչ օգուտ կարող է քաղել Վրաստանը՝ Հայաստան-Ադրբեջան համաձայնագրից

Այս մասին ասվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի հայտարարության մեջ, հաղորդում է «Իմեդի» հեռուստաընկերությունը։Հայտարարությունում ընդգծվում է, որ Վաշինգտոնը ձգտում է կառուցողական հարաբերությունների Վրաստանի հետ։Պետդեպարտամենտը նաև անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքված խաղաղության համաձայնագրին՝ նշելով, որ այն նոր հնարավորություններ է բացում ամբողջ Հարավային Կովկասի համար։«Նախագահ Թրամփի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքված խաղաղության համաձայնագիրը նոր հնարավորություններ է բացում ամբողջ Հարավային Կովկասի համար։ Վրաստանը կարող է նպաստել այս համաձայնագրի հնարավոր կայունությանը և բարգավաճմանը և մեծապես օգտվել դրանից», – ասվում է հայտարարությունում։ԱՄՆ-ը հայտնել է, որ կշարունակի համագործակցել Վրաստանի կառավարության հետ երկկողմ հարաբերություններին և երկրի ներսում քաղաքական մթնոլորտին առնչվող հարցերի շուրջ։

Բացի այդ, Վաշինգտոնը պատրաստվում է քննարկել այն կոնկրետ քայլերը, որոնք Թբիլիսին կարող է ձեռնարկել՝ երկկողմ հարաբերությունները ամրապնդելու և առաջընթացի իր հանձնառությունը ցույց տալու համար։

Կարդալ ավելին

Leave a comment