Հըզբոլլահ» խմբավորումը գործողություն է իրականացրել իսրայելական զորքերի դեմ

Շիական «Հըզբոլլահ» խմբավորումը գործողություն է իրականացրել Արևմտյան Գալիլեայում իսրայելական զորքերի դեմ:

Խմբի Telegram ալիքում տեղադրված հայտարարության համաձայն՝ Զարիթ բնակավայրում բանակային զորանոցի վրա բազմաթիվ հրթիռներ են արձակել։

«Դիմադրության մարտիկները մի քանի համազարկեր են արձակել թշնամու ուժերի տեղակայված զորանոցների վրա», – ասվում է հայտարարության մեջ։

Նաև ականանետային կրակ է բացվել օկուպացված Գոլանի բարձունքների Յոաֆ քաղաքում իսրայելական դիրքերի վրա։

 

Leave a comment