Թրամփն աջակցում է քրդերի հարձակմանը Իրանում. Reuters

Քաղաքականություն

06.03.2026 | 15:03

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Reuters-ին ասել է, որ կաջակցի Իրան-Իրաք սահմանային լեռնային շրջանում տեղակայված քրդական զինված խմբավորումներին ցամաքային հարձակման անցնելուն, գրում է DW-ն։

«Կարծում եմ՝ հրաշալի է, որ նրանք ցանկանում են դա անել, ես լիովին կողմ կլինեի դրան»,- ասել է նա։

Reuters-ի տվյալներով՝ Իրանից տարբեր քրդական ընդդիմադիր խմբավորումների կոալիցիան կապի մեջ է ԱՄՆ-ի հետ՝ Իրանի զինված ուժերի թուլացումից հետո Արևմտյան Իրանի վրա հարձակման հարցով։

Քրդերը բաժանված են Իրանի, Իրաքի, Թուրքիայի և Սիրիայի միջև։ Միայն Իրաքում, որտեղ նրանք այժմ վայելում են փաստացի ինքնավարություն, նրանք չեն ենթարկվում կառավարության ճնշմանը։ Սիրիացի քրդերը ԱՄՆ-ի հիմնական դաշնակիցներն էին «Իսլամական պետության» դեմ պայքարում, բայց կորցրեցին Վաշինգտոնի աջակցությունը, երբ նախկին իսլամիստ Ահմեդ ալ-Շարաան դարձավ Սիրիայի նախագահ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

 

 

Leave a comment