«Ադրբեջանը դուրս է բերում իր դիվանագիտական անձնակազմին Իրանից»․ Բայրամով | ՄԱՄՈՒԼ.ամ

Ադրբեջանը դուրս է բերում իր դիվանագիտական ​​անձնակազմն Իրանից։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը։ Նրա խոսքով՝ Իլհամ Ալիևը որոշել է ամբողջությամբ դուրս բերել դիվանագիտական ​​անձնակազմն Իրանից։ «Այս գործընթացը վերաբերում է թե՛ Թեհրանում գտնվող դեսպանատանը, թե՛ Թավրիզի գլխավոր հյուպատոսությանը։ Այս ուղղությամբ ներկայումս աշխատանքներ են տարվում»,- նշել է նա։

Leave a comment