«ՔՊ-ին ասեք՝ հալվա ասելով բերաններդ չի քաղցրանա»․ Էդուարդ Շարմազանով | ՄԱՄՈՒԼ.ամ

ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան էջում գրում է․ «ՔՊ-ին ասեք՝ հալվա ասելով բերաններդ չի քաղցրանա։
     Բարձր վարկանիշ նկարելով՝ հանրային վստահությունը չի ավելանալու։
     Կուկուռուզն ու պեռաշկին էլ աշխատում էին 2018-ին, հիմա ի՞նչ էլ անեք՝ ազգը ձեր «կուտը չի ուտելու»։
     Ինչպես կասեր Նապոլեոն Բոնապարտը՝ անհնար է արգելակել գահավիժման ժամանակ։
     Իսկ ՔՊ-ն ու նիկոլիստները գահավիժում են։
     Մեկ էլ մի բան. ՀՀԿ-ի դարդով հերիք է ապրեք, հարգելի քպ-ականներ։
     Դուք ձեր դարդը լացեք.․.
     Շուտով հասարակության վստահ որոշման արդյունքում դուք կդառնաք մոռացված անցյալ»։

Leave a comment