Միացյալ Նահանգները մտադիր են նախ ավարտին հասցնել Իրանի դեմ ռազմական գործողությունը, իսկ հետո անցնել Կուբայի նկատմամբ հետագա գործողությունների կուրսի մշակմանը։ Այս մասին հինգշաբթի օրը հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«Մարկո՛, դու ֆանտաստիկ ես աշխատում։ Եվ դու ֆանտաստիկ ես աշխատում մի վայրի ուղղությամբ, որը կոչվում է Կուբա», – ասել է նա Սպիտակ տանը տեղի ունեցած միջոցառման ժամանակ։ Ամերիկյան վարչակազմի ղեկավարը դիմել է Մարկո Ռուբիոյին, ով հանդիսանում է ԱՄՆ պետքարտուղարը, ինչպես նաև նրա ազգային անվտանգության հարցերով օգնականը։
«Այն, ինչ կատարվում է Կուբայի հետ, ապշեցուցիչ է», – կարծում է Թրամփը։ «Բայց մենք ուզում ենք նախ սա ավարտել», – նշել է նա՝ նկատի ունենալով Իրանի դեմ ռազմական արշավը։
«Դա միայն ժամանակի հարց է, թե երբ դու և շատ այլ անհավանական մարդիկ ԱՄՆ-ից հետ կգնաք Կուբա։ Հուսանք՝ ոչ այնտեղ մնալու համար։ Մենք ուզում ենք, որ դու վերադառնաս»,-շարունակել է Թրամփը՝ դիմելով կուբայական արմատներ ունեցող Ռուբիոյին։