Գյումրիի խանութներից մեկում կեղծ օղիներ են վաճառել

Հասարակություն

06.03.2026 | 13:27

ՆԳՆ ոստիկանությունից հայտնում են, որ բացահայտել են՝ Գյումրի քաղաքի 41-ամյա բնակիչը Պարույր Սևակի փողոցում գտնվող՝ իրեն պատկանող մթերային խանութում վաճառել է տարբեր տեսակի կեղծ օղիներ։

«Համայնքային ոստիկանության Մուշի բաժնի ծառայողները մարտի 2-ին օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Գյումրի քաղաքի 41-ամյա բնակիչը Պարույր Սևակի փողոցում գտնվող՝ իրեն պատկանող մթերային խանութում վաճառում է տարբեր տեսակի կեղծ օղիներ: Նա հրավիրվել է բաժին և բացատրական աշխատանքի արդյունքում հայտնել, որ տեղեկությունը հավաստի է:

Ապօրինի ձեռնարկատիրության փաստով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ նշված խանութում հայտնաբերվել են 67 տարբեր տարողությամբ տարաների մեջ լցված օղի:

Կատարվում է նախաքննություն»,- ասված է հաղորդագրությունում։

Leave a comment