Հանրային առաջին ալիքը՝ քաղաքականության վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար առավել հուսալի լրատվամիջոց. ՄՀԻ


Ո՞ր լրատվամիջոցներն եք համարում առավել հուսալի քաղաքականության վերաբերյալ տեղեկատվության ստացման համար։ Միջազգային հանրապետական ինստիտուտի Հարցումների հետազոտության կենտրոնի հրապարակած տվյալների համաձայն՝ քաղաքացիներն ամենահուսալի լրատվամիջոց են համարել Հանրային առաջին ալիքը: Հարցվածներն ունեցել են մինչև 2 պատասխան տալու հնարավորություն:


Ըստ այդմ՝ հարցվածների 24 տոկոսը Հանրային առաջին ալիքը համարում է քաղաքականության վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար առավել հուսալի լրատվամիջով, 6 տոկոսը որպես երկրորդ պատասխան է նշել Հանրային առաջին ալիքը:


Որպես առաջին պատասխան՝ հարցվածների 10 տոկոսն առավել հուսալի լրատվամիջոց է նշել «Արմենիա» հեռուստաընկերությունը, 5 տոկոսը՝ «Շանթ» հեռուստաընկերությունը, 5 տոկոսը՝ «Ազատությունը», 4 տոկոսը՝ «5-րդ ալիքը»:


Հարցվածների 29 տոկոսը նշել է, որ ոչ լրատվամիջոց չի համարում «առավել հուսալի», 9 տոկոսը դժվարացել է պատասխանել:


Հարցման մանրամասները՝ այստեղ:

Leave a comment