ԱՄՆ-ն իր քաղաքացիներին խորհուրդ է տալիս առայժմ չայցելել Նախիջևան

Քաղաքականություն

06.03.2026 | 12:12

ԱՄՆ իշխանություններն իրենց աշխատակիցներին ու քաղաքացիներին խորհուրդ են տալիս չմեկնել Ադրբեջանի Նախիջևանի շրջան։ Այս մասին հայտնում է Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատունը, գրում են տեղական լրատվամիջոցները։

Հանձնարարականը տրվել է Նախիջևանի վրա իրանական անօդաչու թռչող սարքերի հարձակումից հետո։

Դեսպանատունը նաև հայտնում է, որ «Բաքվում ԱՄՆ դեսպանատան անվտանգության ռեժիմն այս պահին մնում է անփոփոխ, շարունակվում են հյուպատոսական ծառայություններ մատուցել»։

Պետքարտուղարությունը խորհուրդ է տալիս ԱՄՆ քաղաքացիներին «հետևել իրավիճակի վերաբերյալ տեղական նորություններին, խուսափել մարդաշատ վայրերից և ցույցերից, ավելորդ ուշադրություն գրավելուց, պահպանել անվտանգության միջոցառումները և, անհրաժեշտության դեպքում, պատրաստել տարածաշրջանից դուրս գալու ծրագիր»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a comment