Երևանի Արաբկիր վարչական շրջանում կրկին կրակոցներ են հնչել. կա վիրավոր

Բաժանորդագրվել

Դեպքի փաստով Արաբկիրի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

ԵՐԵՎԱՆ, 6 մարտի – Sputnik. Այսօր՝ մարտի 6-ին, հերթական կրակոցներն են հնչել Երևանում, կա վիրավոր։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը

«Ժամը 06:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում և Երևանի քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել այն մասին, որ Արաբկիր վարչական շրջանի Վիկտոր Համբարձումյան փողոցում կրակոցներ են հնչել և կա վիրավոր»,–գրում է կայքը։

Նշվում է, որ քրեական ոստիկանները հայտնաբերել են կրակված մոտ 6 պարկուճ։

Կայքի տեղեկություններով՝ կրակոցները տեղի են ունեցել ոչ միայն Վիկտոր Համբարձումյան 1 հասցեի, այլ նաև Բաղրամյան 68 շենքում գործող «Վիվառո»-ի դիմաց։ Վիրավորն էլ Երևանի բնակիչ 26-ամյա Կարեն Գասոյանն է։

Դեպքի փաստով Արաբկիրի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի մասնակիցների ինքնությունը պարզելու, նրանց և հանցագործության գործիք հրազենը հայտնաբերելու ուղղությամբ։

Leave a comment