ՀՀ-ի արտաքին առևտրաշրջանառությունը 2026 թ.-ի հունվարին նվազել է 12%-ով՝ կազմելով 1,28 մլրդ դոլար. առաջատարը ՌԴ-ն է, առաջին եռյակում են Չինաստանը և ԱՄԷ-ն

ՀՀ-ի արտաքին և փոխադարձ առևտրի շրջանառության ծավալը 2026 թ.-ի հունվարին 2025 թ.-ի հունվարի համեմատ նվազել է 12%-ով


ԵՐԵՎԱՆ, 5 մարտի․/ԱՌԿԱ/․ Հայաստանի արտաքին և փոխադարձ առևտրի շրջանառության ծավալը 2026 թ.-ի հունվարին 2025 թ.-ի հունվարի համեմատ նվազել է 12%-ով և կազմել 1 275 692.2 հազար դոլար, հայտնում է Հայաստանի Վիճակագրական կոմիտեն: Ընդ որում, 2025 թվականի դեկտեմբերի համեմատ տվյալ ցուցանիշը նվազել է 49,2%-ով:


Նշենք, որ Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության աճը սկսել է դանդաղել 2024 թ.-ի հուլիսից, իսկ 2025 թ.-ի հունվարից սկսել է գրանցվել անկում. 2025թ. հունվարին՝ 40%-ով (2024թ. հունվարի համեմատ), առաջին եռամսյակում՝ 54,2%-ով, առաջին կիսամյակում՝ 45%-ով, ինն ամսում՝ 39,3%-ով, իսկ ողջ 2025 թվականի ընթացքում՝ 29%-ով։


Արտաքին առևտրաշրջանառություն (2026թ. հունվարը 2025թ. հունվարի համեմատ)

  • ԵԱՏՄ երկրների հետ – 354 806.6 հազար դոլար, անկումը՝ 34,5%
  • ԱՊՀ երկրների հետ – 371 484.0 հազար դոլար, անկումը՝ 32,8%, այդ թվում՝


Ռուսաստան (328 322.6 հազար դոլար, անկումը՝ 37,7%)


Բելառուս (13 949.6 հազար դոլար, աճը՝ 52,8%)

  Ղազախստան (8 523.4 հազար դոլար, աճը՝ 58%)

ԵՄ երկրների հետ – 179 135.3 հազար դոլար, աճը՝ 16%, այդ թվում՝


Գերմանիա (49 741.2 հազար դոլար, աճը՝ 84,2%)


Իտալիա (24 643.7 հազար դոլար, աճը՝ 1,1%)


Բուլղարիա (16 994.1 հազար դոլար, աճը՝ 3,2 անգամ)


Նիդերլանդներ (13 965.0 հազար դոլար, աճը՝ 15,5%)


Ֆրանսիա (10 919.4 հազար դոլար, աճը՝ 16,2%)


Խոշորագույն առևտրային գործընկերներն այլ երկրների շարքում.

  • Չինաստան (189 821.9 հազար դոլար, անկումը՝ 4,9%)
  • ԱՄԷ (77 461.2 հազար դոլար, անկումը՝ 44,2%)
  • Իրան (46 519.0 հազար դոլար, անկումը՝ 4%)
  • ԱՄՆ (43 340.3 հազար դոլար, աճը՝ 41,9%)
  • Շվեյցարիա (23 756.3 հազար դոլար, աճը՝ 51,2%)
  • Իրաք (22 426.9 հազար դոլար, անկումը՝ 8,6%)
  • Բրազիլիա (19 302.7 հազար դոլար, աճը՝ 3,2 անգամ)


   Արտահանում


Հայաստանից արտահանումը 2026 թվականի հունվարին 2025 թվականի հունվարի համեմատ նվազել է 13,5%-ով՝ կազմելով 463 908.9 հազար դոլար: 2025 թվականի դեկտեմբերի համեմատ անկումը կազմել է 55%:

  • ԵԱՏՄ – 176 543.5 հազար դոլար, անկումը՝ 23,3%
  • ԱՊՀ – 181 996.6 հազար դոլար, անկումը՝ 22,1%, այդ թվում՝


Ռուսաստան (160 374.3 հազար դոլար, անկումը՝ 27,1%)


Բելառուս (7 185.7 հազար դոլար, աճը՝ 36,5%)


Ղազախստան (5 112.0 հազար դոլար, աճը՝ 20,9%)

  • ԵՄ – 54 329.4 հազար դոլար, աճը՝ 50%, այդ թվում՝


Բուլղարիա (15 676.9 հազար դոլար, աճը՝ 9,8 անգամ)


Գերմանիա (12 006.6 հազար դոլար, աճը՝ 2,3 անգամ)


Նիդերլանդներ (8 919.7 հազար դոլար, աճը՝ 73,1%)


Սլովակիա (6 452.7 հազար դոլար, աճը՝ 10,1%)


Իտալիա (2 674.6 հազար դոլար, աճը՝ 67,2%)


Արտահանման առաջատարներն այլ երկրների շարքում.


ԱՄԷ (71 432.4 հազար դոլար),


Չինաստան (61 212.5 հազար դոլար),


Իրաք (22 102.9 հազար դոլար),


Շվեյցարիա (21 791.6 հազար դոլար):


Արտահանման հիմնական ապրանքախմբերը.

  • Հանքահումքային արտադրանք – 108 449.7 հազար դոլար (աճը՝ 43%)
  • Թանկարժեք քարեր, մետաղներ և իրեր – 96 588.5 հազար դոլար (անկումը՝ 45,1%)
  • Մեքենաներ, սարքավորումներ և մեխանիզմներ – 91 578.3 հազար դոլար (աճը՝ 10%)
  • Պատրաստի սննդի արտադրանք – 75 615.8 հազար դոլար (անկումը՝ 16%)


   Ներմուծում


Ներմուծման ծավալը 2026 թվականի հունվարին կազմել է 811 783.3 հազար դոլար՝ գրանցելով 11,2% անկում 2025 թվականի հունվարի համեմատ:

  • ԵԱՏՄ – 186 031.1 հազար դոլար, անկումը՝ 42,2%
  • ԱՊՀ – 197 639.7 հազար դոլար, անկումը՝ 40% (Ռուսաստան՝ 174 879.8 հազար դոլար, անկումը՝ 44,7%)
  • ԵՄ – 144 159.5 հազար դոլար, աճը՝ 10,5% (Գերմանիա՝ 33 107.8 հազար դոլար, աճը՝ 52,2%)


Ներմուծման առաջատարներն այլ երկրների շարքում.


Չինաստան (95 763.9 հազար դոլար),


Վրաստան (44 499.6 հազար դոլար),


ԱՄՆ (44 208.5 հազար դոլար),


Իրան (43 136.4 հազար դոլար),


ԱՄԷ (39 682.4 հազար դոլար):


Ներմուծման հիմնական ապրանքախմբերը.

  • Մեքենաներ, սարքավորումներ և մեխանիզմներ – 211 783.5 հազար դոլար (աճը՝ 8,2%)
  • Հանքահումքային արտադրանք – 119 811.0 հազար դոլար (անկումը՝ 3,6%)
  • Տրանսպորտային միջոցներ – 83 262.6 հազար դոլար (անկումը՝ 25,7%)
  • Պատրաստի սննդի արտադրանք – 74 972.8 հազար դոլար (աճը՝ 45,5%)
  • քիմիական և դրա հետ կապված արդյունաբերության ճյուղերի արտադրանք – 62 568.3 հազար դոլար, աճը՝ 65,9%
  • թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր, թանկարժեք մետաղներ և դրանցից պատրաստված իրեր – 52 961.5 հազար դոլար, անկումը՝ 63,3%
  • բուսական ծագման արտադրանք – 34 282.7 հազար դոլար, աճը՝ 8,5%
  • մանածագործական իրեր – 33 390.1 հազար դոլար, անկումը՝ 6,1%

Leave a comment