Գեղասահորդ Իզաբելլա Եսայանը հանդես է եկել աշխարհի պատանեկան առաջնությունում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում մեկնարկած գեղասահքի աշխարհի պատանեկան առաջնությունում պայքարն ավարտել է Հայաստանի երկրորդ ներկայացուցիչը։

Կանանց մենասահքի կարճ ծրագրում Իզաբելլա Եսայանը հավաքել է 41,59 ու գրավել 43-րդ տեղը։ 16-ամյա գեղասահորդը չի կարողացել ստանալ ազատ ծրագրին մասնակցելու իրավունք։

Կարճ ծրագրում հանդես է եկել 50 գեղասահորդ։ 1-24-րդ տեղ զբաղեցրած մարզիկները ելույթ կունենան նաև ազատ ծրագրով։

Ավելի վաղ պատանեկան ԱԱ-ում ելույթն ավարտել էր Հայաստանի ներկայացուցիչ Միքայել Սալազարյանը, որը կարճ ծրագրում 54,05 միավորով գրավել էր 32-րդ տեղը։

Leave a comment