«Երբ Ալիևը սպառնում է Հայաստանին, դա միայն ներքին լսարանին ուղերձ չէ»․ Թաթուլ Հակոբյան | ՄԱՄՈՒԼ.ամ

Լրագրող Թաթուլ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը. «Արևմտյան, մասնավորապես բրիտանական փորձագիտական հանրությունը, երկրներին «քաշային կարգեր» տալուց, Ադրբեջանին հստակ առանձնացնում է Հայաստանից և Վրաստանից:
     Այսպես, նախկինում, երբ ղարաբաղյան հակամարտությունը լուծված չէր՝ նախքան 44-օրյա պատերազմը, սովորաբար մեր տարածաշրջանի և այստեղ կենսական շահեր հետապնդող երկրների համար օգտագործվում էր հետևյալ աստիճանակարգը.
     ա/ աշխարքաղաքական կենտրոններ՝ ԱՄՆ, Եվրոպական Միություն, Ռուսաստան,
     բ/ տարածաշրջանային ծանր քաշայիններ՝ կրկին Ռուսաստան, Թուրքիա, Իրան,
     գ/ կովկասյան երկրներ՝ Հայաստան, Վրաստան, Aդրբեջան:
     Այս վերջին՝ երրորդ խմբից, Ադրբեջանը դուրս է և հավակնում է երկրորդ՝ ծանր քաշային կարգին: Այսօր Ադրբեջանը, այս երկու կարգերի մեջտեղում է առնվազն:
     Զարմանալիորեն, հայաստանյան քաղաքագիտական և փորձագիտական հանրության մի հատված շարունակում է այս հանգամանքն անտեսել:
     Հաճելի չէ սա խոստովանելը, բայց այդպես է: Այնպես որ, երբ Ալիևը սպառնում-հիշեցնում է Հայաստանին՝ դա միայն ներքին լսարանին ուղերձ չէ: Այո, Ալիևը կարող է և սպառնում է նաև Ռուսաստանին և Իրանին, և վաղուց արդեն Թուրքիայի հլու-հնազանդը չէ, ինչպես սիրում են ներկայացնել Հայաստանում:
     Ու հիմա նաև հարց է՝ ով է ավելի ազդում՝ Թուրքիան Ադրբեջանի վրա, թե՞ հակառակը, մասնավորապես՝ Հայաստանի հետ հարաբերությունների հարցում»:

Leave a comment