Գեղեցկության սրահներ, հացի փռեր, փոքր կրպակներ, ձեր հարկերը լինելու են 0 տոկոս. Նարեկ Կարապետյան

20.01.26 | 12:33






«Վերջին մի քանի տարում փոքր բիզնեսի հարկերը կրկնապատկվել են՝ 5 տոկոսից դարձել են 10 տոկոս։ Հայաստանում 69 հազար տնտեսվարող շրջանառության հարկ է վճարում, 69 հազարը վճարում են մեր հարկերի ընդամենը 2 տոկոսը։ Մենք պետք է ազատենք փոքր բիզնեսին հարկերից՝ շրջհարկից, որպեսզի հնարավորություն տանք այն զարգանա»,-ընթացող շնորհանդեսի ժամանակ, ներկայացնելով Սամվել Կարապետյանի տնտեսական ծրագրի երկրորդ քայլը, հայտարարեց «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը։ Հրապարակած տվյալների համաձայն, միայն անցած տարվա ընթացքում Հայաստանում փակվել է 3 հազար փոքր ընկերություն։

«Հարկերը կրկնապատկվել են, և 3 հազար ընկերություն կորցրել ենք։ Ովքե՞ր են մեր շահառուները։ Գեղեցկության սրահներ, ձեր հարկերը լինելու են 0 տոկոս, հացի փռեր, փոքր կրպակներ, ձեր հարկերը լինելու են 0 տոկոս։ Փոքր արտադրություններ, ձեռնարկությունները խանութներ, այս փոփոխության արդյունքում հարկերը լինելու են 0 տոկոս։ Միակ բանը, որի ուղղությամբ աշխատելու ենք, որ հանկարծ միջին բիզնեսն իրեն չբաժանի ու փորձի ներկայանալ փոքր բիզնես։ Միակ թեթև խնդիրը դա է։ Այս փոփոխությունների արդյունքում տարեկան 2-3 հազար նոր ընկերություն է բացվելու Հայաստանում»,-հայտարարեց Ն. Կարապետյանը։

Leave a comment