https://arm.sputniknews.ru/20260306/pajtjun-erevan-sevan-avtvotshanaparhin-gtnvvogh-gazalcakajanneric-mekum-ka-tuzhats-99540902.html
Պայթյուն Երևան-Սևան ավտոճանապարհին գտնվող գազալցակայաններից մեկում. կա տուժած
Պայթյուն Երևան-Սևան ավտոճանապարհին գտնվող գազալցակայաններից մեկում. կա տուժած
Sputnik Արմենիա
Հրդեհը մարվել է տեղի ուժերով։ 06.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-06T08:51+0400
2026-03-06T08:51+0400
2026-03-06T08:53+0400
պայթյուն
գազալցակայան
տուժածներ
վարորդ
ավտոմեքենա
https://cdn.am.sputniknews.ru/i/logo/logo-social.png
ԵՐԵՎԱՆ, 6 մարտի – Sputnik․ Վաղ առավոտյան պայթյուն է տեղի ունեցել Կոտայքի մարզի գազալցակայաններից մեկում, կա տուժած։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ մամուլի ծառայությունը։Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։Պարզվել է, որ պայթյունը տեղի է ունեցել Երևան-Սևան ավտոճանապարհին գտնվող գազալցակայաններից մեկում՝ «Opel» մակնիշի ավտոմեքենայում։Պայթյուն է գրանցվել Երևանի ավտոտնակներից մեկում. 1 մարդ տուժել էՎարորդը տարբեր աստիճանի այրվածքներով հոսպիտալացվել է։ՆԳՆ–ից հայտնում են նաև, որ մինչև հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը հրդեհը մարվել է տեղի ուժերով։ Այրվել է ավտոմեքենայի սրահը՝ մասամբ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
պայթյուն, գազալցակայան, տուժածներ, վարորդ, ավտոմեքենա
պայթյուն, գազալցակայան, տուժածներ, վարորդ, ավտոմեքենա
08:51 06.03.2026 (Թարմացված է: 08:53 06.03.2026)
Բաժանորդագրվել
Հրդեհը մարվել է տեղի ուժերով։
ԵՐԵՎԱՆ, 6 մարտի – Sputnik․ Վաղ առավոտյան պայթյուն է տեղի ունեցել Կոտայքի մարզի գազալցակայաններից մեկում, կա տուժած։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ ՆԳՆ մամուլի ծառայությունը։
«Մարտի 6-ին, ժամը 07։53-ին Կոտայքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ գազալցակայաններից մեկում տեղի է ունեցել պայթյուն․ կա տուժած»,–ասվում է հաղորդագրության մեջ։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ պայթյունը տեղի է ունեցել Երևան-Սևան ավտոճանապարհին գտնվող գազալցակայաններից մեկում՝ «Opel» մակնիշի ավտոմեքենայում։
Վարորդը տարբեր աստիճանի այրվածքներով հոսպիտալացվել է։
ՆԳՆ–ից հայտնում են նաև, որ մինչև հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը հրդեհը մարվել է տեղի ուժերով։ Այրվել է ավտոմեքենայի սրահը՝ մասամբ։