«Նուբարաշեն» ՔԿՀ-ի օպերբաժնի պետի մոտից թմրամիջոց են հայտնաբերել. պետք է այն հասցներ ՔԿՀ. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի օպերատիվ բաժնի պետ Կարեն Գրիգորյանն օրերս Թոխմախի գերեզմանատան տարածքից փորձել է վերցնել նախապես տեղադրված փաթեթը, սակայն բռնվել է պարեկների կողմից։  Ըստ նախնական տեղեկությունների, փաթեթում թմրամիջոց է եղել, ու օպերբաժնի պետը, ըստ երեւույթին, դա պիտի հասցներ ՔԿՀ։

Ի դեպ, Կարեն Գրիգորյանի ավտոմեքենան կապարակնքվել է, Քննչական կոմիտեում սպասում են դատարանի որոշմանը, որպեսզի խուզարկություն կատարեն։ Կարեն Գրիգորյանը նախկինում աշխատել է «Արմավիր» ՔԿՀ-ում՝ որպես օպերլիազոր, ու, ասում են, այնտեղ էլ է զբաղվել հեռախոսների ու թմրամիջոցների վաճառքով։

Ամիսներ առաջ Գրիգորյանի նկատմամբ ծառայողական քննություն էր իրականացվել՝ «Նուբարաշենի» հսկիչներից մեկին ծեծելու համար։

Leave a comment