Սայաթ Նովա բնակավայրի մոտակայքում ավտոմեքենա է շրջվել է․ տուժածը հոսպիտալացվել է


Մարտի 6-ին՝ ժամը 04։16-ին, Արարատի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սայաթ Նովա բնակավայրի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը․ կա տուժած։ Այս մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։


 


Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։


 


Պարզվել է, որ «Opel» մակնիշի ավտոմեքենան գլխիվայր շրջվել է․ տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։


 


Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։

Դիտումների քանակ3

Leave a comment