Առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում (լուսանկար) | ՄԱՄՈՒԼ.ամ

Երևան քաղաքում՝

Մարտի 6-ին, 9-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 7-8-ը ժամանակ առ ժամանակ սպասվում են կարճատև տեղումներ․ գիշերային ժամերին ձյան, ցերեկային ժամերին ձնախառն անձրևի և անձրևի տեսքով։

Եղանակը Երևանում

Հանրապետության տարածքում`

Մարտի 6-ի երեկոյան, 8-ի ցերեկը, 9-ին առանձին շրջաններում, մարտի 7-ին, 8-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ․ լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան, հովտային շրջաններում ձնախառն անձրևի և անձրևի տեսքով։ Լեռնային շրջաններում սպասվում է նաև բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։
     Քամին` հյուսիսարևմտյան` 2-5 մ/վ, մարտի 6-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 13-16մ/վ արագությամբ։
     Օդի ջերմաստիճանը մարտի 7-8-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 2-5 աստիճանով, մարտի 9-10-ի ցերեկային ժամերին նույնքան կբարձրանա։

Եղանակը մարզերում

Երևան քաղաքի մարտի 6-ի բազմամյա կլիմայական տվյալներ

Օդի առավելագույն ջերմաստիճան 20.4°C (2004թ.)
     Օդի նվազագույն ջերմաստիճա – 24.3°C (1985թ.)
     Օդի միջին օրական ջերմաստիճան 4.0°C

Եղանակի կանախատեսումներին կարող եք ծանոթանալ նաև այստեղ։

Leave a comment