Բլոգեր Արթուր Չախոյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով․ «Անցած տարի Տիգրան Ավինյանը, խոսելով օդի որակի վատացման մասին, որպես պատճառ մատնանշում էր տերևների այրումը։
Սակայն արձանագրել եմ մի հստակ, կարևոր փաստ, որ տերևների այրումը հիմնականում իրականացվում է պետական կառույցների աշխատակիցների կողմից»։ Տեսանյութում նշվում է, որ տերևների այրումը տեղի է ունենում Հարկադիր կատարումն ապահովող ծառայության տարածքում։