ArchiWise AI-ը մեկնարկում է անշարժ գույքի որոշումների կայացման իր պլատֆորմը CBRE Գլենդելում

ArchiWise AI-ը ներկայացրեց իր անշարժ գույքի որոշումների կայացման պլատֆորմը CBRE-ի գլխավոր գրասենյակում (Գլենդել) կայացած ոլորտային պանելային քննարկման ժամանակ։ Միջոցառումը համախմբել էր կառուցապատողների, բրոքերների, պլանավորման մասնագետների և պետական կառավարման ծառայողների՝ քննարկելու, թե ինչպես է արհեստական բանականությունը հեղափոխում անշարժ գույքի ոլորտում որոշումների կայացման վաղ փուլերը։

Պանելային քննարկումը, որին մասնակցում էին Գլենդելի քաղաքային խորհրդի անդամները և CBRE-ի փոխնախագահները, կենտրոնացած էր ոլորտի աճող մարտահրավերներից մեկի վրա. նախագծի ռիսկերի և խուսափելի ծախսերի մեծ մասն առաջանում է այն փուլում, երբ թիմերը դեռ որոշում են, թե որ հողամասերն ընտրել, և որ արդյունքներն են իրատեսորեն իրագործելի: Անշարժ գույքի զարգացման ոլորտում վաղ փուլի ուսումնասիրությունների ստանդարտացումը գնալով ավելի է բարդանում՝ պայմանավորված հատուկ սահմանափակումներով և թույլտվությունների ստացման բարդ ուղիներով` հատկապես ԱՄՆ-ում։ Սա հաճախ ստիպում է թիմերին հիմնվել մասնատված հետազոտությունների և ոչ հավաստի ենթադրությունների վրա:

ArchiWise AI. Անշարժ գույքի վաղ ներդրումային ռիսկերի զրոյացում և եկամտաբերության կանխատեսում

ArchiWise AI-ը լրացնում է այս բացը՝ հողամասերի ընտրությունը և ռիսկերի վելուծությունը ընդգրկելով արհեստական բանականությամբ աշխատող իր մեկ միասնական պլատֆորմում: Պլատֆորմը աննախադեպ արագությամբ թույլ է տալիս օգտատերերին պարզել.

  • Արդյո՞ք հողամասը ենթակա է կառուցապատման – Անշարժ գույքի գոտիավորման կանոնների, պետական որոշումների և օրինագծերի վերլուծություն՝ յուրաքանչյուր հողակտորի համար,
  • Ի՞նչն է թույլատրված օրենքով և ի՞նչն է իրատեսորեն հնարավոր իրագործել – Անշարժ գույքի շրջակայքի և տեղագրության մանրամասն ուսումնասիրություն, նախնական իրագործելիության վերլուծություն և համեմատություն հաստատված նախադեպերի հետ,
  • Որո՞նք են զարգացման ամենակենսունակ և շահութաբեր ուղիները Նախնական ճարտարապետական ծավալների իրագործելիության ուսումնասիրություն, ներառյալ՝ կառուցապատման հնարավոր ծավալների, միավորների քանակի, դասավորվածության հաշվարկ և եռաչափ վիզուալիզացիա:

ArchiWise AI-ի գործիքները

ArchiWise AI-ը Արհեստական Բանականությամբ աշխատող AI Agent պլատֆորմ է, որն անշարժ գույքի նախնական կառուցապատման ամիսներ տևող գործընթացը օպտիմալացնում է` հասցնելով րոպեների: Այն նախագծված է խորապես վերլուծելու անշարժ գույքի տեղադիրքի տեսանկյունից ամենազգայուն որոշումները՝ դեռևս նախքան գույքի ձեռքբերումը և դիզայնը:

Այն մեկ միասնական որոշումների հարթակում սինթեզում է.

  • Հողամասերի խորքային վերլուծություն (Site screening)
  • Տարածքային վերլուծություն (Area intelligence)
  • Գոտիավորման իրավունքների ամբողջական պատկեր
  • Իրագործելիության և եկամտաբերության սցենարներ
  • Թույլտվությունների ստացման հավանականություն

Այս միասնական համակարգի շնորհիվ ներդրողներն ու կառուցապատողները կարող են բացահայտել հողատարածքի թաքնված շահույթի պոտենցիալը, վաղ փուլում շրջանցել ճակատագրական խոչընդոտները և վստահորեն առաջնորդվել զարգացման ամենակենսունակ ուղիով:

Leave a comment