Ֆրանսիան ԱՄԷ է ուղարկել ևս վեց Rafale կործանիչ | ՄԱՄՈՒԼ.ամ

Ֆրանսիան ԱՄԷ է ուղարկել ևս վեց Rafale կործանիչ՝ երկրում արդեն տեղակայվածներից բացի, RTL-ի եթերում հայտարարել է աշխատանքի, առողջապահության, համերաշխության և ընտանիքի նախարար Կատրին Վոտրենը։

Rafale-ը ֆրանսիական չորրորդ սերնդի կործանիչ է, որը մշակվել է Dassault Aviation-ի կողմից։ Ինքնաթիռը նախատեսված է ցամաքային և ծովային թիրախների դեմ հարվածների, հետախուզության համար և կարող է կրել ճշգրիտ կառավարվող զինամթերք։ Rafale-ը ծառայության մեջ է Ֆրանսիայի ռազմաօդային ուժերի և նավատորմի հետ և արտահանվում է մի շարք երկրներ, այդ թվում՝ ԱՄԷ։ Ֆրանսիական իշխանությունների տվյալներով՝ միջոցառումները ձեռնարկվում են Ֆրանսիայի՝ տարածաշրջանի երկրների, այդ թվում՝ ԱՄԷ-ի, Կատարի և Քուվեյթի հետ գործող պաշտպանական համաձայնագրերի շրջանակներում։ Սակայն Փարիզը շեշտում է, որ դա չի ենթադրում ցամաքային զորքեր ուղարկելը։

Leave a comment