Գորիսում նոր պոլիկլինիկա կառուցելու միտքը փոխել ենք հավակնոտ նպատակով․ Ավանեսյան

Գորիսում նոր պոլիկլինիկա կառուցելու միտքը փոխել ենք հավակնոտ նպատակով․ Ավանեսյան (տեսանյութ)

Գորիսում նոր պոլիկլինիկա կառուցելու միտքը փոխել ենք բժշկական նոր կենտրոն կառուցելու առավել հավակնոտ նպատակով: Այս մասին տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ 

 

«Ուրախ եմ փաստելու, որ այս անգամ նոր շենք կառուցելու պատճառը ոչ թե ներկայիս շենքային անմխիթար պայմաններն են, այլ` ընդլայնված բուժծառայությունների արդյունքում թողունակության խնդիրը։

 

Առողջապահական պետական ծրագրերի, ամենատարբեր բուժծառայությունների ներդրումն ու Գորիսում հասանելի դարձնելն ի սկզբանե եղել է մեր ռազմավարական նպատակներից մեկը»,- գրել է նախարարը՝ կից հրապարակելով տեսանյութ։

Leave a comment