ՔՊ-ում չեն թալանու՞մ. գարեջրի շշի հետ նկարվողը 1000 դոլարանոց Loro Piana ա հագնում, ո՞րտեղից

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության տարբեր ներկայացուցիչներ երկրում համակարգային կոռուպցիայով են զբաղվում, այլապես ինչպես կարելի է բացատրել այն հանգամանքը, որ գարեջրի շշի հետ երբեմնի նկարվողը հանրահայտ Loro Piana բրենդի կոշիկներ է հագնում, որոնք 1000 դոլարից պակաս չեն։ Այս մասին 24News-ի «Հետագիծ Նարեկ Գալստյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է Երևան քաղաքի ավագանու ընդդիմադիր անդամ Մեսրոպ Մանուկյանը։

Ըստ Մանուկյանի, օրինակ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը 130 մլն դրամով տուն է վաճառում, հետո նույն շենքում գնում ավելի մեծը, բայց արդեն 100 մլն դրամով։ «Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի մոտ բիթքոիններ են ավելանում, հարցնում ենք, թե որտեղից, ասում է, որ հայրս մայնինգի ֆերմա է ունեցել», – պատմել է նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

–00—ԱՊ

Leave a comment