Հունվարի 20-ին, ժամը 16։23-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որԴիտավան գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ,կան տուժածներ:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Իջևան-Բերդ ավտոճանապարհի 12-րդ կմ-ին բախվել են «Lada» և «Nissan» մակնիշների ավտոմեքենաները:
«Lada» մակնիշի ավտոմեքենայի վարորդը տեղի ուժերով տեղափոխվել է բժշկական կենտրոն։
Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և «Nissan» մակնիշի ավտոմեքենայի ուղևորին մոտեցրել շտապօգնությանը․տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։