https://arm.sputniknews.ru/20260305/trampy-vorvoshel-e-vor-andzamb-petq-e-yntri-irani-nvor-arajnvordin-99532370.html
Թրամփը որոշել է, որ անձամբ պետք է ընտրի Իրանի նոր առաջնորդին
Թրամփը որոշել է, որ անձամբ պետք է ընտրի Իրանի նոր առաջնորդին
Sputnik Արմենիա
Վաշինգտոնը չի ցանկանում Մոջթաբ Խամենեիին տեսնել որպես Իրանի նոր գերագույն առաջնորդ։ 05.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-05T20:50+0400
2026-03-05T20:50+0400
2026-03-05T20:50+0400
դոնալդ թրամփ
այաթոլլա ալի խամենեի
իրանի իսլամական հանրապետություն
ամն
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/16/99087986_0:156:1500:1000_1920x0_80_0_0_3ff2e6879a2ac1607972c0ea7c312a7e.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ անձամբ պետք է մասնակցի Իրանի նոր առաջնորդի նշանակմանը, գրում է ամերիկյան Axios պորտալը։«Ես պետք է ներգրավված լինեմ նշանակմանը, ինչպես Վենեսուելայում Դելսիի (փոխնախագահ, երկրի ղեկավար – խմբ.) դեպքում էր», – հայտարարել է ԱՄՆ նախագահը։Նա հաստատել է, որ ԱՄՆ-ի օդային հարվածի հետևանքով սպանված Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի երկրորդ ավագ որդի Մոջթաբա Խամենեին ամենահավանական իրավահաջորդն է, սակայն Թրամփին նման հանգուցալուծումը չի գոհացնում։ ԱՄՆ առաջնորդը Խամենեիի որդուն անվանել է «թույլ կերպար», որը կշարունակի սպանված այաթոլլայի քաղաքականությունը։ Սակայն Թրամփին անհրաժեշտ է «մեկը, ով ներդաշնակություն և խաղաղություն կբերի Իրանին»։Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իրանի հաջորդ գերագույն առաջնորդը կդառնա զոհված Ալի Խամենեիի երկրորդ որդին՝ Մոջթաբա Խամենեին: ԶԼՄ-ները գրել են, որ Այաթոլլաների խորհուրդն նրան կհաստատի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի պահանջով:
իրանի իսլամական հանրապետություն
ամն
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/16/99087986_167:0:1500:1000_1920x0_80_0_0_5fd6a4b9c7e618d3e4d791542b23cd52.jpg.webp
դոնալդ թրամփ, այաթոլլա ալի խամենեի, իրանի իսլամական հանրապետություն, ամն
դոնալդ թրամփ, այաթոլլա ալի խամենեի, իրանի իսլամական հանրապետություն, ամն
Վաշինգտոնը չի ցանկանում Մոջթաբ Խամենեիին տեսնել որպես Իրանի նոր գերագույն առաջնորդ։
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ անձամբ պետք է մասնակցի Իրանի նոր առաջնորդի նշանակմանը, գրում է ամերիկյան Axios պորտալը։
«Ես պետք է ներգրավված լինեմ նշանակմանը, ինչպես Վենեսուելայում Դելսիի (փոխնախագահ, երկրի ղեկավար – խմբ.) դեպքում էր», – հայտարարել է ԱՄՆ նախագահը։
Նա հաստատել է, որ ԱՄՆ-ի օդային հարվածի հետևանքով սպանված Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի երկրորդ ավագ որդի Մոջթաբա Խամենեին ամենահավանական իրավահաջորդն է, սակայն Թրամփին նման հանգուցալուծումը չի գոհացնում։ ԱՄՆ առաջնորդը Խամենեիի որդուն անվանել է «թույլ կերպար», որը կշարունակի սպանված այաթոլլայի քաղաքականությունը։ Սակայն Թրամփին անհրաժեշտ է «մեկը, ով ներդաշնակություն և խաղաղություն կբերի Իրանին»։
«Մենք չենք ընդունի Իրանի նոր առաջնորդին, որը կշարունակի Խամենեիի քաղաքականությունը։ Խամենեիի քաղաքականության շարունակությունը մեզ կստիպի 5 տարվա ընթացքում վերադառնալ պատերազմի»,- ասել է նա։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իրանի հաջորդ գերագույն առաջնորդը կդառնա զոհված Ալի Խամենեիի երկրորդ որդին՝ Մոջթաբա Խամենեին: ԶԼՄ-ները գրել են, որ Այաթոլլաների խորհուրդն նրան կհաստատի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի պահանջով: