«Կալանավայրն ինձ չուղղեց»․ Արշակ սրբազանն ազատ արձակվեց ԱԱԾ մեկուսարանից

https://arm.sputniknews.ru/20260305/kalanavajrn-indz-chughghec-arshak-srbazann-azat-ardzakvec-aats-mekusaranic-99526141.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Կալանավայրն ինձ չուղղեց, իմ հայացքների հարցում անուղղելի եմ․ Արշակ սրբազանն ազատ արձակվեց մեկուսարանից

Sputnik Արմենիա

Կալանավայրն ինձ չուղղեց, իմ հայացքների հարցում անուղղելի եմ․ Արշակ սրբազանն ազատ արձակվեց մեկուսարանից

2026-03-05T18:33+0400

true

PT0M45S

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/05/99525806_240:0:1680:1080_1920x0_80_0_0_880c114e1e0368f89d765f623676af44.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

տեր արշակ արքեպիսկոպոս խաչատրյան, видео, տեսանյութեր, տեսանյութ

տեր արշակ արքեպիսկոպոս խաչատրյան, видео, տեսանյութեր, տեսանյութ

Բաժանորդագրվել

Պաշտպան Արսեն Բաբայանը հայտարարել է, որ որոշումը բողոքարկվելու է վճռաբեկ դատարանում, քանի որ համաձայն չեն սրբազանի նկատմամբ որևէ խափանման միջոցի կիրառմանը։

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի – Sputnik․ Մայր աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը դուրս եկավ «Երևան–կենտրոն» ՔԿՀ–ից։

Այսօր ավելի վաղ հայտնի դարձավ, որ Վերաքննիչ դատարանի դատավոր Արսեն Նիկողոսյանի որոշմամբ Արշակ սրբազանն ազատ կարձակվի կալանքից։

ՔԿՀ–ի մոտ իրեն սպասողներին սրբազանն ասաց, որ այս ամիսների կալանքն իրեն չի փոխել, անդրդվելի է մնացել իր դիրքորոշումներում։

«Ես հիշում եմ, որ կալանավայրերն ասում էին ուղղիչ աշխատանքային գաղութներ։ Ուրախ եմ ասել, որ ես անուղղելի եմ մնացել, իմ հայացքների և դիրքորոշումների մեջ ոչինչ չի փոխվել»,- ասաց Մայր աթոռի դիվանապետը։

Հավելեց՝ այն ամենը, ինչ վերագրում են իրեն, իրականության հետ բացարձակապես կապ չունի։ Այդ ամենն ահաբեկելու, վախ ներշնչելու փորձ է, որը որևէ ազդեցություն չի ունեցել իր վրա։

«Վերջը լավ է լինելու, եթե լավ չէ, ուրեմն վերջը չէ»,- ասաց նա։

Արշակ սրբազանը շեշտեց՝ յուրաքանչյուր անձ պետք է պատրաստ լինի իր կարծիքի և համոզումների համար վճարելու, անգամ եթե դա ազատազրկումն է լինելու։ Նշեց՝ ամենամեծ ափսոսանքն իր համար այն է, որ Բագրատ սրբազանը մեկուսարանում մենակ մնաց։

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանն իր հերթին լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ Արշակ սրբազանի նկատմամբ դատարանը սահմանել է վարչական հսկողություն և տարածքային սահմանափակում։

«Արշակ սրբազանին արգելված է Վաղարշապատ համայնքի տարածքից դուրս գալ, շփումներ ունենալ գործով վկաների հետ»,- ասաց Մելիքյանը։

Ինչ վերաբերում է այն հարցին, թե արդյոք կարո՞ղ է Արշակ սրբազանը վեհափառ հայրապետի հետ շփում ունենալ, Մելիքյանը նշեց՝ նման սահմանափակում չկա, քանի որ Ամենայն հայոց կաթողիկոսն այս գործով վկայի կարգավիճակ չունի։

Նշենք, որ պաշտպանները համաձայն չեն, որ Արշակ սրբազանի նկատմամբ պետք է որևէ խափանման միջոց կիրառվի, ուստի որոշումը բողոքարկելու են վճռաբեկ դատարանում։

Leave a comment