https://arm.sputniknews.ru/20260305/pashinjann-ashkhatanqic-azatel-e-hh-petakan-gujqi-karavarman-kvomitei-nakhagahin-99524461.html
Փաշինյանն աշխատանքից ազատել է ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին
Փաշինյանն աշխատանքից ազատել է ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին
Sputnik Արմենիա
Առնակ Ավետիսյանը կոմիտեի նախագահ էր նշանակվել 2022 թվականին: 05.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-05T18:21+0400
2026-03-05T18:21+0400
2026-03-05T18:21+0400
առնակ ավետիսյան
պետական գույքի կառավարման կոմիտե
նիկոլ փաշինյան
պաշտոնանկություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/01/47613273_0:123:1600:1023_1920x0_80_0_0_393d4a324654234ce2cc43f4b2d34d22.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի – Sputnik. ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Առնակ Ավետիսյանն ազատվեց աշխատանքից։ Այդ մասին այսօր համապատասխան որոշում է ստորագրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 7–րդ մասով՝ Առնակ Ավետիսյանին ազատել պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի պաշտոնից»,– նշված է հրամանագրում:Նշենք, որ Առնակ Ավետիսյանը ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ էր նշանակվել 2022 թ. հունվարի 5–ին:Մինչ այդ` 2021 թվականին, նա նշանակվել էր ԱԺ աշխատակազմի ղեկավար–գլխավոր քարտուղար: Ավետիսյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է։ 2018–21 թթ. եղել է Կոտայքի մարզպետի տեղակալ։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/01/47613273_0:0:1421:1066_1920x0_80_0_0_2f656678c5f0e341d5fff74345b9b589.jpg.webp
առնակ ավետիսյան, պետական գույքի կառավարման կոմիտե, նիկոլ փաշինյան, պաշտոնանկություն
առնակ ավետիսյան, պետական գույքի կառավարման կոմիտե, նիկոլ փաշինյան, պաշտոնանկություն
Առնակ Ավետիսյանը կոմիտեի նախագահ էր նշանակվել 2022 թվականին:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 7–րդ մասով՝ Առնակ Ավետիսյանին ազատել պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի պաշտոնից»,– նշված է հրամանագրում:
Նշենք, որ Առնակ Ավետիսյանը ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ էր նշանակվել 2022 թ. հունվարի 5–ին:
Մինչ այդ` 2021 թվականին, նա նշանակվել էր ԱԺ աշխատակազմի ղեկավար–գլխավոր քարտուղար: Ավետիսյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է։ 2018–21 թթ. եղել է Կոտայքի մարզպետի տեղակալ։