Քննարկվել է Հայաստանում «Ռոսատոմի» հետ համագործակցության շրջանակում իրականացվող ծրագրերի ընթացքը


Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է «Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Կիրիլ Կոմարովին:


Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում «Ռոսատոմի» հետ համագործակցության շրջանակում իրականացվող ծրագրերի ընթացքը և դրանց իրականացման հետագա քայլերը։


Կողմերը մտքեր են փոխանակել նաև էներգետիկ անվտանգության ապահովման հարցերի, էներգետիկ ոլորտում փոխշահավետ համագործակցության և տարածաշրջանում էներգետիկ ռեսուրսների առևտրի զարգացման հնարավորությունների շուրջ։ 

Դիտումների քանակ11

Leave a comment