Իրանի ԱԹՍ-ների հարձակումներն Ադրբեջանի վրա սրում են լարվածությունը տարածաշրջանում. Բայրամով

Քաղաքականություն

05.03.2026 | 16:29

Ադրբեջանի և Ուզբեկստանի ԱԳ նախարարներ Ջեյհուն Բայրամովի և Բախտիոր Սաիդովի հեռախոսազրույցում անդրադարձ է եղել Իրանի տարածքից Նախիջևանի Ինքնավար Հանրապետության տրածքի վրա անօդաչու թռչող սարքերի հարձակումները։ Նշվել է, որ այս իրավիճակը մտահոգության տեղիք է տալիս։

Ադրբեջանական կողմի հաղորդմամբ՝ Բայրամովն իր զրուցակցին մանրամասն ներկայացրել է անօդաչու թռչող սարքերի հարձակումները։ Նա նշել է, որ Ադրբեջանի տարածքի դեմ իրականացված այս հարձակումը խախտում է միջազգային իրավունքի նորմերն ու սկզբունքները, նպաստում տարածաշրջանում լարվածության սրմանը։

Ադրբեջանական կողմը նաև պահանջել է, որ Իրանն անհապաղ պարզաբանի հարձակումը, բացատրություն տա և ձեռնարկի անհրաժեշտ անհապաղ միջոցներ՝ նման միջադեպերի կրկնությունը կանխելու համար։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

 

Leave a comment