Քննարկվել են հանրակրթական ուսհաստատությունների ենթակայության փոփոխության հետ կապված հարցեր


ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի հետ, մարզպետների մասնակցությամբ, խորհրդակցություն է անցկացրել։ Այս մասին տեղեկացնում են ՏԿԵՆ-ից:


 


«Քննարկվել են հանրակրթական ուսումնական հաստատությունների ենթակայության փոփոխության հետ կապված ընթացակարգային հարցեր։


 


Ժաննա Անդրեասյանը մանրամասն ներկայացրել է նախատեսվող փոփոխությունները, առաջիկա աշխատանքների կազմակերպման և իրականացման մանրամասները։


 


Մարզպետների հետ ծավալվել է հարցուպատասխան»,- ասվում է հաղորդագրությունում։

Leave a comment