ՀՀ փոխվարչապետն ընդունել է «Ռոսատոմի» գլխավոր տնօրենի առաջին տեղակալին. ի՞նչ են քննարկել

https://arm.sputniknews.ru/20260305/hh-pvokhvarchapetn-yndunel-e-rvosatvomi-glkhavvor-tnoreni-arajin-teghakalin-inch-en-qnnarkel-99519754.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/05/99519024_39:0:662:467_1920x0_80_0_0_167abb8a70809488cdd930d7dd839ea2.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

մհեր գրիգորյան, «ռոսատոմ», հայաստան, ռուսաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն, էներգետիկա

մհեր գրիգորյան, «ռոսատոմ», հայաստան, ռուսաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն, էներգետիկա

Բաժանորդագրվել

«Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Կիրիլ Կոմարովը Հայաստանում է։

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի – Sputnik․ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է «Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Կիրիլ Կոմարովին: Տեղեկությունը հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։

«Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում «Ռոսատոմի» հետ համագործակցության շրջանակում իրականացվող ծրագրերի ընթացքը և դրանց իրականացման հետագա քայլերը»,–նշված է հաղորդագրության մեջ։

ՀՀ կառավարությունից նշում են, որ կողմերը մտքեր են փոխանակել նաև էներգետիկ անվտանգության ապահովման հարցերի, էներգետիկ ոլորտում փոխշահավետ համագործակցության և տարածաշրջանում էներգետիկ ռեսուրսների առևտրի զարգացման հնարավորությունների շուրջ։

Հիշեցնենք, որ Հայկական ԱԷԿ-ն ապահովում է Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրության մոտ մեկ երրորդը: Կայանի առաջին էներգաբլոկը շահագործման է հանձնվել 1976 թվականի դեկտեմբերին, երկրորդը՝ 1980 թվականի հունվարին: Սպիտակի երկրաշարժից հետո կայանը կանգնեցվել է միայն 1989 թվականի մարտին, իսկ երկրորդ էներգաբլոկը վերագործարկվել է 1995 թվականի նոյեմբերին: Ի սկզբանե որպես դրա շահագործման վերջնաժամկետ սահմանվել էր 2016 թվականը, սակայն «Ռոսատոմ» պետկորպորացիայի մասնագետների մասնակցությամբ այն երկարաձգվել է մինչև 2026 թվականը:

Ատոմակայանի կառուցում և ոչ միայն. ինչ է առաջարկում «Ռոսատոմը» Հայաստանին

2023 թվականի դեկտեմբերին «Ռոսատոմ Սերվիսը» և «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ն շրջանակային պայմանագիր են կնքել կայանի շահագործման ժամկետը մինչև 2036 թվականը երկարաձգելուն ուղղված միջոցառումների համալիրի իրականացման վերաբերյալ։

Leave a comment