Իրանի ԱԳ փոխնախարարը հայտարարել է, որ Թեհրանը չի թիրախավորել Ադրբեջանը

Քաղաքականություն

05.03.2026 | 15:59

Իրանի փոխարտգործնախարար Քազեմ Ղարիբաբադին ադրբեջանական AnewZ-ին տված հարցազրույցում ասել է, որ Իսլամական Հանրապետությունը «չի թիրախավորել Ադրբեջանը»՝ ի հակադրություն Նախիջևանի միջազգային օդանավակայանի վրա անօդաչու թռչող սարքերի հարվածների մասին հաղորդագրությունների։

«Մենք չենք թիրախավորում մեր հարևան երկրներին»,- հայտարարել է Ղարիբաբադին։

Նա հավելել է, որ Իրանի քաղաքականությունն է՝ հարվածել միայն իր հակառակորդների, այդ թվում՝ Միացյալ Նահանգների և «սիոնիստական ​​ռեժիմների» ռազմական բազաներին, որոնք, նրա պնդմամբ, ակտիվ են տարածաշրջանում և օգտագործվում են իրանցի քաղաքացիական անձանց վրա հարձակվելու համար։

«Քանի որ մենք սկզբից հայտարարել ենք, որ եթե տարածաշրջանում լինեն որևէ ռազմական բազաներ և դրանք օգտագործվեն Իրանի վրա հարձակվելու համար, մենք դրանք կթիրախավորենք։ Սա մեր քաղաքականությունն է»,- ասել է Ղարիբաբադին։

Նախիջևանի միջազգային օդանավակայանը գտնվում է Իրանի սահմանից մոտավորապես 10 կմ (6 մղոն) հեռավորության վրա: Ադրբեջանի կառավարությանը մոտ կանգնած աղբյուրը Reuters-ին հայտնել է, որ հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր են նկատվել՝ նախքան օդանավակայանի տարածք ընկնելը:

Ադրբեջանում Իրանի դեսպան Մուջթաբա Դերմիչիլուն կանչվել է Արտաքին գործերի նախարարություն, որտեղ նրան ներկայացվել է պաշտոնական բողոքի նոտա։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a comment