Հրաձգության ԵԱ-ում հայ մարզիկները 13 մեդալ են նվաճել

https://arm.sputniknews.ru/20260305/hradzgutjan-ea-um-haj-marziknery-13-medal-en-nvatshel-99516876.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/05/99515783_126:0:1150:768_1920x0_80_0_0_27d5548fab0f275fe4f47bf0bba473ac.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հրաձգության եվրոպայի առաջնություն, սպորտ , մեդալ

հրաձգության եվրոպայի առաջնություն, սպորտ , մեդալ

Բաժանորդագրվել

Հայաստանի հավաքականի անդամ Լիլիթ Մկրտչյանը կարիերայում 4-րդ անգամ հռչակվել է Եվրոպայի չեմպիոն։

ԵՐԵՎԱՆ, 4 մարտի – Sputnik. Գնդակային հրաձգության մեծահասակների ու երիտասարդների Եվրոպայի առաջնությունում հայ հրաձիգները 4 ոսկե, 8 արծաթե և 1 բրոնզե մեդալ են նվաճել։

Նշենք, որ ԵԱ-ն արդեն ավարտվել է, այն անցկացվում էր Կ․ Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։

«Մրցումային վերջին օրը Հայաստանի հավաքականն օղամղիչ ատրճանակ վարժությունում բրոնզե մեդալի համար մրցել է Բուլղարիայի հավաքականի հետ: Հայաստանի հավաքականի եռյակում ընդգրկված Զավեն Իգիթյանը, Բենիկ Խլղաթյանն ու Գևորգ Մելքոնյանը ընդհանուր հաշվարկում գերազանցելով մրցակցին 17:9 հաշվով` դարձել են առաջնության բրոնզե մեդալակիր»,- ասված է ԿԳՄՍՆ հաղորդագրությունում։
Նախորդ մրցումային օրերին Հայաստանի հավաքականի անդամ Լիլիթ Մկրտչյանը կարիերայում 4-րդ անգամ հռչակվել է Եվրոպայի չեմպիոն՝ շարժվող թիրախ-նորվալ վազք մրցաձևի կանանց պայքարում դառնալով ոսկե մեդալակիր: Եզրափակիչում Մկրտչյանը 8:6 հաշվով առավելության է հասել Հայաստանի մյուս ներկայացուցիչ՝ Գոհար Հարությունյանի նկատմամբ: Վերջինս արժանացել է արծաթին:
Նույն մրցաձևի թիմային պայքարում Հայաստանի ներկայացուցիչներն արժանացել են արծաթե մեդալին: Թիմում ընդգրկված էին Լիլիթ Մկրտչյանը, Գոհար Հարությունյանը և Արուսյակ Գրիգորյանը: Շարժվող թիրախ-նորվալ վազք մրցաձևի երիտասարդ աղջիկների պայքարում ոսկե մեդալ էր նվաճել Լիլիթ Մկրտչյանը, իսկ արծաթե մեդալակիր էր դարձել Անահիտ Սարգսյանը:

Ավելի վաղ շարժվող թիրախ խառը վազք (տղամարդիկ, կանայք, երիտասարդներ) մրցաձևում կանանց մեծահասակների պայքարում արծաթե մեդալակիր է դարձել Գոհար Հարությունյանը (370 միավոր):

Տղամարդկանց թիմը դարձել է թիմային պայքարի ոսկե մեդալակիր: Թիմում ընդգրկված էին Հովհաննես Մարգարյանը, Հայկ Մինասյանը և Գոռ Խաչատրյանը: Կանանց թիմը երկրորդ տեղն է զբաղեցրել (Գոհար Հարությունյան, Լիլիթ Մկրտչյան և Արուսյակ Գրիգորյան):

Երիտասարդների անհատական պայքարում ոսկե մեդալ է նվաճել Լիլիթ Մկրտչյանը (366 միավոր), իսկ երկրորդ տեղը զբաղեցրել է Յանա Հակոբյանը (362 միավոր):

Օդամղիչ ատրճանակ կանանց սոլո մրցաձևում արծաթե մեդալ է նվաճել Էլմիրա Կարապետյանը: Վերջինս, հաղթահարելով որակավորման, ապա կիսաեզրափակիչ փուլերը, եզրափակչում մրցել է Հունգարիայի ներկայացուցիչ Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Վերոնիկա Մայորի հետ և 12:15 հաշվով զիջել մրցակցին՝ դառնալով ԵԱ-ի կրկնակի արծաթե մեդալակիր:

Շարժվող թիրախ թիմային խառը (տղամարդիկ+կին) մրցաձևում Հայաստանը ներկայացնող Լիլիթ Մկրտչյան-Հայկ Մինասյան զույգն արժանացել է արծաթե մեդալի: Եզրափակչում նրանք մրցել են Ուկրաինայի ներկայացուցիչ Վիկտորիա Ռիբալովա-Դանիլո Դանիլենկո զույգի հետ ու զիջել 6:3 հաշվով:

Հիշեցնենք, որ հրաձգության Եվրոպայի առաջնությանը մասնակցել է շուրջ 40 երկրի ավելի քան 450 մարզիկ, մարզիչ և պատվիրակ։ Մրցումներն անցկացվել են օդամղիչ ատրճանակ, օդամղիչ հրացան և շարժվող թիրախ մրցաձևերում մարտի 1-ից 4-ը։ Ընդհանուր առմամբ խաղարկվել է 70 լրակազմ մեդալ։

Leave a comment