Արշակ Սրբազանի նկատմամբ ընտրվել է վարչական վերահսկողություն

Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը Վերաքննիչ դատարանի դատավոր Արսեն Նիկողոսյանի որոշմամբ անհապաղ ազատ է արձակվելու։ Այս մասին հայտնել էր փաստաբան Արսեն Բաբայանը։

24News-ը կապ հաստատեց փաստաբան Ռուբեն Մելիքյանի հետ։ Մելիքյանը հայտնեց, որ Սրբազանի նկատմամբ ընտրվել է ազատությունից չզրկող խափանման միջոց՝ վարչական վերահսկողություն։

Նրա խոսքով, Արշակ Սրբազանը դեռ «Կենտրոն» ՔԿՀ-ում է։ Ռուբեն Մելիքյանը հայտնեց, որ գործի նախաքննությունն արդեն ավարտվել է, բայց դեռ դատարան մուտք չի եղել։

Հարցին, թե արդյոք Սրբազանը կարո՞ղ է գնալ Մայր Աթոռ և շարունակել իր հոգևոր ծառայությունը, Մելիքյանն ասաց․ «Որոշումը դեռ չենք ստացել, երբ մեր ձեռքին լինի, ավելի մանրամասն կկարողանանք մեկնաբանել։ Հիմա միջոցներ ենք ձեռնարկում, որ հնարավորինս շուտ թղթաբանությունն ավարտենք և Արշակ Սրբազանը դուրս գա»։

Հասմիկ Սարգսյան

—00—ՄԱ

Leave a comment