Իրանը հերքել է Նախիջևանում հարվածներին իր մասնակցությունը


Իրանի փոխարտգործնախարար Քազեմ Ղարիբաբադին հերքել է Թեհրանի մասնակցությունը Նախիջևանի միջազգային օդանավակայանի շրջանում ԱԹՍ-ների հետ կապված միջադեպին:


«Իրանը հարվածներ չի հասցնում հարևան երկրներին։ Տվյալ միջադեպը մանրակրկիտ հետաքննություն է պահանջում»,- հայտարարել է պաշտոնյան։


Նա ընդգծել է, որ Իսլամական Հանրապետության հարվածների թիրախ կարող են դառնալ միայն այն պետությունները, որոնք իրենց տարածքն են տրամադրում Իրանի հակառակորդների ռազմակայանները տեղակայելու համար:

Դիտումների քանակ5

Leave a comment