Ուկրաինայի ԶՈւ–ի հարձակումներից Խերսոնի մարզում 1 խաղաղ բնակիչ զոհվել է, 7–ը` վիրավորվել

Բաժանորդագրվել

Ալյոշկինի շրջանում մարդատար մեքենային անօդաչու թռչող սարքի հարվածից մի տղամարդ է զոհվել։

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի – Sputnik. Խերսոնի մարզում անցած օրվա ընթացքում Ուկրաինայի զինված ուժերի հարձակումների հետևանքով մեկ խաղաղ բնակիչ է զոհվել, յոթ մարդ վիրավորվել է: Այս մասին իր տելեգրամյան ալիքում հայտնել է մարզպետ Վլադիմիր Սալդոն։

Նրա խոսքով՝ Ալյոշկինի շրջանի Վելիկի Կոպանի գյուղի մերձակայքում մարդատար ավտոմեքենային ԱԹՍ-ի հասցրած հարվածի հետևանքով զոհվել է մի տղամարդ, նրա ինքնությունը պարզվում է: Բացի այդ, վիրավորվել է 1985 թվականին ծնված մեկ այլ բնակիչ։

Կոստոգրիզովոյում մարդատար մեքենայի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով վիրավորվել են 1983 և 1989 թվականներին ծնված տղամարդիկ և մի կին, որի ինքնությունը պարզվում է: Բոլոր տուժածները հոսպիտալացվել են: Օբրիվկա բնակավայրի շրջանում ԱԹՍ-ի հարվածի հետևանքով 20-ամյա երիտասարդ է տուժել, նրան տեղափոխել են Նովոկախովյան հիվանդանոց։ Գորնոստաևկայում և Նովայա Կախովկայում վնասվել են քաղաքացիական ավտոմեքենաներ։

Leave a comment