«Այս դեպքում իրանական կողմից որևէ դիմում չի եղել։ Մեր հետևողական դիրքորոշումը բոլորին լավ հայտնի է, և այստեղ որևէ փոփոխություն չկա», – լրագրողներին հայտարարել է Կրեմլի ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը։
Լրագրողները նրան հարցրել են՝ արդյոք Մոսկվան մտադիր է Թեհրանին որևէ օգնություն ցուցաբերել՝ արդեն արտահայտված քաղաքական աջակցությունից բացի, գրում է Interfax-ը։
Ռուսաստանի նախագահը ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածները անվանել է «ագրեսիա Իրանի նկատմամբ»։
Պատերազմի երկրորդ օրը Պուտինը նաև ցավակցություն է հայտնել «Իրանի գերագույն առաջնորդի սպանության կապակցությամբ»՝ նկատի ունենալով Գերագույն առաջնորդին և նրա ընտանիքի անդամներին՝ նշելով, որ այն իրականացվել է «մարդկային բարոյականության և միջազգային իրավունքի բոլոր նորմերի ցինիկ խախտմամբ»։