https://arm.sputniknews.ru/20260305/menq-ajl-mvotivacia-chunenq-pashinjany-hkei-veraberjal-rusastani-het-qnnarkumneri-masin-99502903.html
Մենք այլ մոտիվացիա չունենք. Փաշինյանը` ՀԿԵ–ի վերաբերյալ Ռուսաստանի հետ քննարկումների մասին
Մենք այլ մոտիվացիա չունենք. Փաշինյանը` ՀԿԵ–ի վերաբերյալ Ռուսաստանի հետ քննարկումների մասին
Sputnik Արմենիա
ՀՀ վարչապետը նշեց, որ Ռուսաստանի գործընկերների հետ հարցի վերաբերյալ որոշակի ըմբռնում են տեսնում։ 05.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-05T13:13+0400
2026-03-05T13:13+0400
2026-03-05T14:00+0400
հարավկովկասյան երկաթուղի (հկե)
նիկոլ փաշինյան
ռուսաստան
հայաստան-ռուսաստան համագործակցություն
https://cdn.am.sputniknews.ru/img/764/88/7648819_0:0:1920:1080_1920x0_80_0_0_4d55821d9a36556d1ee3b34320e9239b.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի – Sputnik. «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերության կոնցենսիոն կառավարումն այլ երկրի հանձնելու վերաբերյալ Ռուսաստանի գործընկերների հետ քննարկումներ կան աշխատանքային մակարդակում։ ՀՀ կառավարության նիստից հետո ճեպազրույցի ժամանակ այս մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով լրագրողի այն հարցին, թե արդյոք ռուսական կողմի հետ շարունակվո՞ւմ են քննարկումները այս հարցի շուրջ։Ավելի վաղ հայտնել էինք, որ Փաշինյանն առաջարկել էր ՌԴ գործընկերներին վաճառել Հայաստանի երկաթուղիների կոնցեսիոն կառավարումը Երևանի և Մոսկվայի բարեկամ երկրի։ Նա նաև բարձրացրել էր Ադրբեջանի և Թուրքիայի հետ սահմանային երկաթուղային հանգույցների վերականգնման հարցը, որոնք չեն գործում 90-ականների սկզբից։Հայկական երկաթուղիները ՀԿԵ-ի կոնցեսիոն կառավարմանն է հանձնվել 30 տարով 2008 թվականի փետրվարին՝ ևս 10 տարի երկարաձգելու իրավունքով։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/764/88/7648819_480:0:1920:1080_1920x0_80_0_0_a6f5fed661270103534c3b490ac97e79.jpg.webp
հարավկովկասյան երկաթուղի (հկե), նիկոլ փաշինյան, ռուսաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն
հարավկովկասյան երկաթուղի (հկե), նիկոլ փաշինյան, ռուսաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն
ՀՀ վարչապետը նշեց, որ Ռուսաստանի գործընկերների հետ հարցի վերաբերյալ որոշակի ըմբռնում են տեսնում։
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի – Sputnik. «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերության կոնցենսիոն կառավարումն այլ երկրի հանձնելու վերաբերյալ Ռուսաստանի գործընկերների հետ քննարկումներ կան աշխատանքային մակարդակում։ ՀՀ կառավարության նիստից հետո ճեպազրույցի ժամանակ այս մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով լրագրողի այն հարցին, թե արդյոք ռուսական կողմի հետ շարունակվո՞ւմ են քննարկումները այս հարցի շուրջ։
«ՌԴ մեր գործընկերների հետ հարցի վերաբերյալ մենք որոշակի ըմբռնում ենք տեսնում, որի համար շատ շնորհակալ եմ, քանի որ էլի եմ ասում` մեր ասածի մեջ որևէ բան, որն ուղղված է Ռուսաստանի դեմ, չկա։ Մենք մեր գործընկերների հետ կիսվում ենք օբյեկտիվ իրավիճակով, որ Հայաստանն այս առումով իր մրցակցային առավելությունները կորցնում է։ Մենք այլ մոտիվացիա չունենք։ Հույս ունենք, որ մենք կհասնենք կոնկրետ լուծումների»,– հայտարարեց նա։
Հայկական երկաթուղիները ՀԿԵ-ի կոնցեսիոն կառավարմանն է հանձնվել 30 տարով 2008 թվականի փետրվարին՝ ևս 10 տարի երկարաձգելու իրավունքով։