Կոտայքի պարեկներն արձանագրել են 291 իրավախախտում․ ուժեղացված ծառայություն Չարենցավանում
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Հանրության անվտանգության ապահովման նպատակով ՆԳՆ Ոստիկանության ստորաբաժանումները պարբերաբար իրականացնում են ուժեղացված ծառայություն։ Հերթականը Չարենցավան քաղաքում էր։
Պարեկային ծառայության պետ Արթուր Խուդինյանի հրահանգավորումից հետո Կոտայքի մարզի պարեկներն անցել են ծառայության։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից:
Հունվարի 13-ից 18-ը Կոտայքի մարզի գումարտակի պարեկները Չարենցավանում իրականցրած ուժեղացված ծառայության ընթացքում հանցագործություն կատարելու կասկածանքով Համայնքային ոստիկանության Չարենցավանի բաժին են տեղափոխել 13 անձի, որոնցից 1-ը՝ թմրանյութ պահելու և օգտագործելու, 2-ը կեղծ վարորդական իրավունքի վկայականի, 2-ը՝ սառը զենք կրելու, 7-ը՝ մարմնական վնասվածք պատճառելու և 1-ը՝ իրավունքից զրված անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու կասկածանքով։
Արձանագրվել է 291 իրավախախտում․ 115-ը՝ չամրակապված վարելու, 34-ը՝ տեխնիկական զննություն չանցած տրանսպորտային միջոց վարելու, 12-ը՝ առանց վարորդական իրավունքի վկայականի վարելու, 6-ը՝ ավտոմեքենան մգեցված ապակիներով շահագործելու և այլ դեպքեր։
Պահպանվող հատուկ տարածք է տեղափոխել 17 տրանսպորտային միջոց:
Նմանօրինակ ուժեղացված ծառայությունները պարբերական են: