ՏԵՍԱՆՅՈւԹ․ Հայաստանի վարչապետը երբեք որևէ մեկի հետ իշխանություն չի կիսել ու չի կարող կիսել․ Փաշինյանը՝ լրագրողին՝ իր ամուսնալուծության մասին

Լրագրողն այսօր Նիկոլ Փաշինյանին շնորհավորեց «բարեհաջող ամուսնալուծության» առիթով։

«Վստահ եմ՝ Դուք այսուհետ ավելի երջանիկ կլինեք, հատկապես, որ իշխանությունն արդեն երկուսի միջև չեք կիսի, դա էլ, գուցե, անդրադառնա մեր երկրի վրա»,- ասաց լրագրողը։

Ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանն ասաց, թե լրագրողի պնդումը սադրիչ է ու տափակ։

«Ասեմ, որ Հայաստանի վարչապետը երբեք որևէ մեկի հետ իշխանություն չի կիսել ու չի կարող կիսել, կարծում եմ՝ դա պետք է ընդունեք ի գիտություն»,- հավելեց կնոջից բաժանված Փաշինյանը։

Leave a comment