Իրավապահները պարտավոր են ընթացք տալ. Փաշինյանը` կուսակցի քրգործը վերաբացելու մասին

https://arm.sputniknews.ru/20260305/iravapahnery-partavvor-en-yntacq-tal-pashinjany-kusakci-nkatmamb-gvortsy-verabacelu-masin-99506648.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/09/0b/65625759_0:0:1421:1065_1920x0_80_0_0_cd7a1389e30d15a528ee1d8580c1deb8.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

թմրանյութ, արթուր հովհաննիսյան, նիկոլ փաշինյան, քրեական գործ, «քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (քպ), աժ (ազգային ժողով)

թմրանյութ, արթուր հովհաննիսյան, նիկոլ փաշինյան, քրեական գործ, «քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (քպ), աժ (ազգային ժողով)

Բաժանորդագրվել

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը բերման էր ենթարկվել ապօրինի թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով։

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի – Sputnik. Իրավապահ համակարգը պարտավոր է լրագրողի հայտարարությունն ընդունել որպես հանցագործության մասին հաղորդում։ Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու չի վերաբացվում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանի հետ կապված գործը։

Ես բացառում եմ «զանգովի» արդարադատությունը մեր իշխանության օրոք․ Հովհաննիսյան

Դիտարկմանը, որ գործի վերաբացումը կօգնի հասկանալու, թե հանրապետական որ պաշտոնյայի միջոցով է Հովհաննիսյանի՝ թմրանյութ օգտագործելու հետ կապված գործը կարճվել և ինչ հանգամանքներում, Փաշինյանն արձագաքեց` հիշեցնելով, որ ուղիղ եթեր է, ու իրավապահ համակարգը հիմա լսում է։

«Իրավապահ մարմինները պարտավոր են ձեր ասածն ընդունել որպես հանցագործության կամ գործողության մասին հաղորդում կամ դիմում և ընթացք տալ։ Պարտավոր են»,– ասաց նա։

Դիտարկմանը, որ իրավապահները սպասում են Փաշինյանի քաղաքական համաձայնությանը, նա արձագանքեց` ասելով, թե քաղաքական համաձայնությունն իրավական կատեգորիա չէ։

Հիշեցնենք, որ 2017 թվականի նոյեմբերի 28-ին Արթուր Հովհաննիսյանն իր Nissan March մակնիշի ավտոմեքենայով բերման էր ենթարկվել ապօրինի թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով։ ԶԼՄ–ների տեղեկություններով` նրա մոտ խուզարկությամբ հայտնաբերվել էր 0.24 գրամ կշռով դեղնականաչավուն զանգված: 2018 թվականին քրեական գործը կարճվել էր արարքում հանցակազմի բացակայության հիմքով։

«Պետության համը պետք է մնա նրանց բերանում». Հովհաննիսյանը կրկնում է Փաշինյանին

Leave a comment